29 Հոկտեմբերի 2009, 1236 - Ն
ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Պետական բաժնեմասի դիմաց հաշվարկված շահութաբաժնի պարտավորությունն իրական զուտ շահույթին համապատասխանեցնելու նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հատուկ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության շենքի օտարումից առաջացած և շահութահարկի գծով նվազեցումից հետո 80 964.0 հազ. դրամ զուտ շահույթից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ առաջացող շահութաբաժնի պարտավորությունը (16 192.8 հազ. դրամ) մարել մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը` եռամսյա հավասարաչափ համամասնությամբ։
2. Մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում որևէ տարվա ` «Հատուկ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական արդյունքներով առաջացած վնասների առկայությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ սույն որոշման 1-ին կետով սահմանվող` տվյալ տարվա համամասնությամբ նախատեսված պարտավորությունների մարման համար։
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել ընկերության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հրավիրված բաժնետերերի (մասնակիցների) ընդհանուր ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշմամբ նախատեսված շահութաբաժնի չափը հաստատելու մասին որոշման ընդունումը.
2) ընդհանուր ժողովի որոշման ընդունումից հետո 15-օրյա ժամկետում ապահովել շահութաբաժինների վճարման չափի վերաբերյալ տարեկան ընդհանուր ժողովի որոշման մասին արձանագրության քաղվածքի ներկայացնելը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։