29 Հոկտեմբերի 2009, 1234 - Ա
ՎԱՀԱՆ ԲԶՆՈՒՆՈՒՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վահան Աշոտի Բզնունուն (ծնվ.` 1991 թվականի դեկտեմբերի 5-ին, քաղ. Երևան, Սոսեի փող., 2/2 շենք., բն. 26, սովորում է Կալիֆորնիայի Հուվերի բարձրագույն դպրոցի երաժշտության բաժնում, որը համարվում է բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություն) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2010 թվականի աշնանային զորակոչը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վահան Բզնունու 18 տարին լրանալու, գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։