Կառավարության որոշումներ

29 Հոկտեմբերի 2009, 1226 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության արդյունքների գնահատման նպատակով խորհրդատվական ծառայություն ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 14,450.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով)։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի սահմաններում ծառայությունը ձեռք է բերվում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի համաձայն։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարի սահմաններում «ԱՅ ՓԻ ԷՍ ՍԻ» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ ՍՊԸ-ի հետ կնքել համապատասխան պայմանագիր, Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության գնահատականների (GS Index) և Բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումների հնարավորությունը` շահագրգիռ կողմերի գնահատականներով (ES Index) հետազոտություններ անցկացնելու համար։