Կառավարության որոշումներ

15 Հոկտեմբերի 2009, 1217 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ և 18-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում ու N 4 հավելվածի N 1 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման N 1 հավելվածի N 1 աղյուսակում և N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի։
2. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 05 խմբի 01 դասում ընդգրկված 08 դրամաշնորհային ծրագրով 2009 թվականին կատարման համար նախատեսված աշխատանքների ընդհանուր ծավալից 1,532,446.0 հազ. դրամի չափով աշխատանքների` համաձայն N 2 հավելվածի, ֆինանսավորման աղբյուրը Հայաստանի Հանրապետությանը Ռուսաստանի Դաշնության կողմից 2009 թվականին տրամադրված պետական վարկի միջոցներն են։
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` մեկ շաբաթվա ընթացքում ապահովել սույն որոշման N 2 հավելվածում նշված ճանապարհահատվածների շինարարական վերականգնման աշխատանքների վերսկսումը և տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված