8 Հոկտեմբերի 2009, 1163 - Ն
ԳՅՈՒՄՐՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը և համաձայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 9-ի «Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2009 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 490-Ն որոշման
N 1 հավելվածի IV գլխի 1-ին կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հիմնադրել Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամ։
2. Հաստատել Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն հավելվածի։
3. Լիազորել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին նշանակել հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի պետական գրանցումը և դրա հիմնադրի` oրենքով uահմանված մյուu լիազորությունների իրականացումը.
2) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին անհատական կազմի նախագիծը։
5. Սահմանել, որ uույն որոշմամբ uտեղծվող Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված