8 Հոկտեմբերի 2009, 1148 - Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՇԱՄԲ ԲԻԶՆԵՍ» ՍԱՀՄԱՆԱԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՐԺԵՔՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 600-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Շամբ Բիզնես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում, 2009 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև 2012 թվականի հուլիսի 1-ը ներառյալ, ներմուծվելիք 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից` համաձայն N 1 հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2012 թվականի սեպտեմբերի 10-ը։
2. Հավանություն տալ «Շամբ Բիզնես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներդրումային ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «Շամբ Բիզնես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվելիք պայմանագրի նախագծին` համաձայն N 2 հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Շամբ Բիզնես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած պայմանագրի կնքումը։
4. Սույն որոշման N 1 հավելվածում նշված ապրանքների արժեքները նախնական են և կարող են փոփոխվել։
Հավելված