28 Ապրիլի 2005, 643 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով հաստատված`
ա) եկամուտների գումարն ավելացնել 500,000.0 հազ. դրամով.
բ) ծախսերի գումարն ավելացնել 500,000.0 հազ. դրամով:
2. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների աղյուսակներում կատարել փոփոխություններ, իսկ N 1 հավելվածում` փոփոխություններ և վերաբաշխում` համաձայն համապատասխանաբար NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման NN 2, 3, 4, 5 և 6 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն համապատասխանաբար NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանում» ծրագրով սույն որոշման համաձայն ավելացվող հատկացումների գումարն ամբողջապես ուղղվում է Հայաստանի Հանրապետության դեսպանությունների և ներկայացուցչությունների կողմից որպես գործատու վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով 2000-2001 թվականների բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքի մարման համար:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։