Կառավարության որոշումներ

17 Սեպտեմբերի 2009, 1128 - Ա

ՄԻ ՇԱՐՔ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՕՊՏԻԿԱՄԱՆՐԱԹԵԼՔԱՅԻՆ ՄԱԼՈՒԽ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և 13-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետներին` իրենց իրավասությունների սահմաններում աջակցել «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից (Մ-3) Թուրքիայի Հանրապետության սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման, (Մ-4) Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի Հանրապետության սահման, (Մ-6) Վանաձոր (Մ-3-ի հատման կետ)-Ալավերդի-Վրաստանի սահման, (Մ-7)
Մ-3-Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի Հանրապետության սահման, (Մ-8) Վանաձոր (Մ-6-ի հատման կետ)-Դիլիջան, (Մ-15) Բալահովիտ-Մասիս, (Մ-16) Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6, (Հ-1) Մ-4-Ջրաբեր-Հրազդան-Հրազդանի քրեակատարողական հիմնարկ, (Հ-6) Հ-2-Աբովյան-Եղվարդ-Մ-1 և (Հ-7) Հ-5-Կարենիս-Չարենցավան-Ֆանտան ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում օպտիկամանրաթելքային մալուխի անցկացման աշխատանքների իրականացմանը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` ապահովել համապատասխան համաձայնությունների ու թույլտվությունների տրամադրումը։

2. Առաջարկել համայնքների ղեկավարներին օպտիկամանրաթելքային մալուխը համապատասխան համայնքի տարածքով անցնելու դեպքում աջակցել «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից օպտիկամանրաթելքային մալուխի անցկացման աշխատանքների իրականացմանը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` ապահովել համապատասխան համաձայնությունների ու թույլտվությունների տրամադրումը։
3. Սահմանել, որ`
1) «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից` սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում օպտիկամանրաթելքային մալուխի անցկացման աշխատանքներն ավարտվելու են սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 18 ամսվա ընթացքում.
2) «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերությունը սույն որոշման 1-ին կետով նախատեսված աշխատանքների իրականացման արդյունքում ավտոմոբիլային ճանապարհներին վնաս պատճառելու դեպքում պատճառված վնասի հետևանքները վերացնում է իր միջոցների հաշվին` համապատասխան պայմանագրեր կնքելով տվյալ ավտոմոբիլային ճանապարհն սպասարկող կազմակերպությունների հետ։
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում օպտիկամանրաթելքային մալուխի տեղադրման թույլտվությունների և համաձայնությունների տրամադրումը։