23 Սեպտեմբերի 2009, 1112 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ, «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 38-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պատշաճ կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև կնքված Շրջանակային համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման ընունումից հետո մեկամսյա ժամկետում` սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգին համապատասխան իրականացնել տեղեկանքների ձևաթղթերի կենտրոնացված տպագրություն և հաշվառում` տպագրության ծախսերը կատարելով նախարարության պահպանման ծախսերի համար նախատեսված «Այլ ծառայությունների ձեռքբերում» հոդվածով։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2001 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրահամայնքի հանձնաժողովի միջև կնքված ֆինանսավորման հուշագրերով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման մասին» հրահանգը հաստատելու մասին» N 02/520 հրամանը։
Հավելված