Կառավարության որոշումներ

23 Սեպտեմբերի 2009, 1109 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1412-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի «Արտադրական նշանակության անտառներում անտառավերականգնման հատումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1412-Ն որոշմամբ հաստատված կարգում
կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 3-րդ կետում «հատկանիշները» բառը փոխարինել «առանձնահատկությունները» բառով.
2) 11-րդ կետի «ա» ենթակետի`
ա. երկրորդ պարբերությունում «0.7 և ցածր լրիվություն» բառերը փոխարինել «0.7-ից ցածր լրիվություն» բառերով, պարբերությունը «մատղաշների» բառից առաջ լրացնել «հուսալի» բառով, իսկ «երկրորդ հարկում» բառերը փոխարինել «երկրորդ շարահարկում» բառերով,
բ. չորրորդ պարբերությունը «Կամավոր-ընտրովի հատումը կրկնվում է, կապված ծառուտի լրիվության և վերաճի հետ, 10-20 տարի հետո,» բառերից հետո լրացնել «0.7 լրիվությունից ցածր լրիվության դեպքում հատման ինտենսիվությունը կազմում է հատատեղի ծառուտի պաշարի 7-10 տոկոսը» բառերով, «7-10» թվերը փոխարինել «10-13» թվերով, «15-20» թվերը` «մինչև 25» բառերով.
3) 13-րդ կետում «լայնատերև» բառը փոխարինել «լայնատերևավոր» բառով, «ա» ենթակետի երկրորդ պարբերությունում «վերաճի» բառը փոխարինել «վերաճին նպաստելու» բառերով, «առնվազն 800 հատ» բառերը` «առնվազն 600 հատ» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։