Կառավարության որոշումներ

23 Սեպտեմբերի 2009, 1099 - Ա

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀՐԱՏԱՊ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԹԱԼԻՆԻ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՅՐ ՋՐԱՆՑՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի իրականացման համար տրամադրված փոխառու միջոցների հաշվին անցկացված մրցույթների արդյունքները` հաղթող ճանաչելով հետևյալ կազմակերպությունները`
1) «Թալինի մայր ջրանցքի ՊԿ0+10-ՊԿ30+00 հատվածի վերականգնում» (պայմանագիր` N IREP/CW/NCB-09/001-1)` «Արարատշին» ԲԲԸ` 407,984,150 դրամ պայմանագրային արժեքով.
2) «Թալինի մայր ջրանցքի ՊԿ30+00-ՊԿ70+28 հատվածի վերականգնում» (պայմանագիր` N IREP/CW/NCB-09/001-2)` «Արարատշին» ԲԲԸ` 491,658,700 դրամ պայմանագրային արժեքով.
3) «Թալինի մայր ջրանցքի ՊԿ70+28-ՊԿ115+36 հատվածի վերականգնում» (պայմանագիր` N IREP/CW/NCB-09/002-1)` «Սպիտակ-1» ԲԲԸ` 479,844,700 դրամ պայմանագրային արժեքով.
4) «Թալինի մայր ջրանցքի ՊԿ115+36-ՊԿ160+00 հատվածի վերականգնում» (պայմանագիր` N IREP/CW/NCB-09/002-2)` «Խաչհար» ՍՊԸ` 407,969,400 դրամ պայմանագրային արժեքով.
5) «Թալինի մայր ջրանցքի ՊԿ160+00-ՊԿ181+73 հատվածի վերականգնում» (պայմանագիր` N IREP/CW/NCB-09/003-1)` «Դորոժնիկ» ՍՊԸ` 534,749,730 դրամ պայմանագրային արժեքով.
6) «Թալինի մայր ջրանցքի ՊԿ181+73-ՊԿ258+00 հատվածի վերականգնում» (պայմանագիր` N IREP/CW/NCB-09/003-2)` «Դորոժնիկ» ՍՊԸ` 567,826,520 դրամ պայմանագրային արժեքով.
7) «Թալինի մայր ջրանցքի ՊԿ258+00-ՊԿ330+00 հատվածի վերականգնում» (պայմանագիր` N IREP/CW/NCB-09/004-1)` «Գրիար» ՓԲԸ` 621,009,350 դրամ պայմանագրային արժեքով.
8) «Թալինի մայր ջրանցքի ՊԿ330+00-ՊԿ455+13 հատվածի վերականգնում» (պայմանագիր` N IREP/CW/NCB-09/004-2)` «Գրիար» ՓԲԸ` 583,631,120 դրամ պայմանագրային արժեքով.
9) «Թալինի մայր ջրանցքի ձախ ճյուղի ՊԿ0+00-ՊԿ54+00 հատվածի վերականգնում» (պայմանագիր` N IREP/CW/NCB-09/005-1)` «Սահակյանշին» ՓԲԸ` 397,883,850 դրամ պայմանագրային արժեքով.
10) «Թալինի մայր ջրանցքի ձախ ճյուղի ՊԿ54+00-ՊԿ170+00 հատվածի վերականգնում» (պայմանագիր` N IREP/CW/NCB-09/005-2)` «Սահակյանշին» ՓԲԸ` 607,144,800 դրամ պայմանագրային արժեքով.
11) «Թալինի մայր ջրանցքի ձախ ճյուղի ՊԿ170+00-ՊԿ247+00 հատվածի վերականգնում» (պայմանագիր` N IREP/CW/NCB-09/006-1)` «Բաղրամյանշին» ԲԲԸ` 509,738,500 դրամ պայմանագրային արժեքով.
12) «Թալինի մայր ջրանցքի աջ ճյուղի ՊԿ0+00-ՊԿ102+46 հատվածի վերականգնում» (պայմանագիր` N IREP/CW/NCB-09/006-2)` «Խաչհար» ՍՊԸ` 570,993,840 դրամ պայմանագրային արժեքով.
13) «Արմավիրի մայր ջրանցքի ՊԿ48+13-ՊԿ70+00 հատվածի վերականգնում» (պայմանագիր` N IREP/CW/NCB-09/007-1)` «Արփա-Սևան» ԲԲԸ` 460,968,776 դրամ պայմանագրային արժեքով.
14) «Արմավիրի մայր ջրանցքի ՊԿ70+00-ՊԿ87+57 հատվածի վերականգնում» (պայմանագիր` N IREP/CW/NCB-09/007-2)` «Արփա-Սևան» ԲԲԸ` 570,933,732 դրամ պայմանագրային արժեքով.
15) «Արմավիրի մայր ջրանցքի ՊԿ87+57-ՊԿ111+28 հատվածի վերականգնում» (պայմանագիր` N IREP/CW/NCB-09/008-1)` կոնսորցիում «Եղվարդշին» ԲԲԸ - «Սանլորետ» ՍՊԸ` 444,570,880 դրամ պայմանագրային արժեքով.
16) «Արմավիրի մայր ջրանցքի ՊԿ111+28-ՊԿ399+00 հատվածի վերականգնում» (պայմանագիր` N IREP/CW/NCB-09/008-2)` «Եղվարդշին» ԲԲԸ` 627,075,604 դրամ պայմանագրային արժեքով.
17) «Արմավիրի մայր ջրանցքի ՊԿ399+00-ՊԿ425+00 հատվածի վերականգնում» (պայմանագիր` N IREP/CW/NCB-09/009-1)` «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ` 472,100,246 դրամ պայմանագրային արժեքով.
18) «Արմավիրի մայր ջրանցքի ՊԿ425+00-ՊԿ444+00 հատվածի վերականգնում» (պայմանագիր` N IREP/CW/NCB-09/009-2)` «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ` 381,918,828 դրամ պայմանագրային արժեքով.
19) «Մեծամորի պ/կ հեռացնող ջրանցքի ՊԿ0+00-ՊԿ130+15 հատվածի վերականգնում» (պայմանագիր` N IREP/CW/NCB-09/010-2)` «Ագատ-777» ՍՊԸ` 555,113,550 դրամ պայմանագրային արժեքով։