23 Սեպտեմբերի 2009, 1087 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի N 217-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների, այդ թվում՝ սահմանապահ զորքերի և նրանց հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերի՝ Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում իրականացվող սպասարկումների ու մատուցվող ծառայությունների ծախսերն այդ սպասարկումներն իրականացնող և ծառայությունները մատուցող կազմակերպություններին փոխհատուցելու կարգի 5-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերին Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում մատուցած ծառայությունների դիմաց 2009 թվականի երկրորդ եռամսյակում իրականացված ծախսերի փոխհատուցման նպատակով` ստորև նշված ընկերություններին վճարելու համար Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը 2009 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել`
1) 46,240,938.0 դրամ, որից`
ա. 45,878,188.0 դրամ` «Արմ-Աերո» փակ բաժնետիրական ընկերության գծով,
բ. 72,750.0 դրամ` «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գծով,
գ. 290,000.0 դրամ` «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության գծով.
2) 2,602.60 եվրոյին համարժեք դրամ` «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության գծով.
3) 2,133.50 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` «Զվարթնոց հենդլինգ» փակ բաժնետիրական ընկերության գծով։