Կառավարության որոշումներ

3 Սեպտեմբերի 2009, 1084 - Ա

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Ասիական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող Գյուղական ճանապարհահատվածի ծրագրի և Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2009 թվականի օգոստոսի 28-ին (N 10/09 արձանագրություն) հաստատված մրցույթի արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչելով հետևյալ կազմակերպությունները` ըստ ստորև նշված պայմանագրերի`
1) պայմանագիր CW-NCB-AF-2/2009, Մ17-Մեղրի կմ0+000-կմ3+000` «Մեղրու ՃՇՇՁ» ԲԲԸ` 396,165,535 դրամ պայմանագրային արժեքով.
2) պայմանագիր CW-NCB-AF-3/2009, Մ-2-Լեհվազ-Վահրավար-Գուդեմնիս-Կուրիս-Կարճևան (Վահրավար-Գուդեմնիս-Կուրիս հատված) կմ0+000-կմ4+330`«Մեղրու ՃՇՇՁ» ԲԲԸ` 652,403,808 դրամ պայմանագրային արժեքով.
3) պայմանագիր CW-NCB-AF-7/2009-լոտ 1, Մ2-Կավճուտ-Գեղավանք կմ0+000-կմ2+500`«Կապանի ՃՇՇ» ՍՊԸ` 412,332,960 դրամ պայմանագրային արժեքով.
4) պայմանագիր CW-NCB-AF-7/2009-լոտ 2, Մ2-Կավճուտ-Գեղավանք կմ2+500-կմ6+000` «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ` 543,818,680 դրամ պայմանագրային արժեքով.
5) պայմանագիր CW-NCB-AF-8/2009, Մ12-Հարթաշեն կմ0+000-կմ5+090` «Զանգեզուրտրանսշին» ԲԲԸ` 430,200,240 դրամ պայմանագրային արժեքով.
6) պայմանագիր CW-NCB-AF-9/2009-լոտ 1, Ճամբարակ-Վահան կմ0+000-կմ3 +000` «Կապավոր» ՍՊԸ` 459,039,500 դրամ պայմանագրային արժեքով։