10 Սեպտեմբերի 2009, 1079 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 123 ԵՎ N 125 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման կարգը սահմանելու մասին» N 2335-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումները`
1) որոշման վերնագրում «կարգը սահմանելու» բառերը փոխարինել «, օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու» բառերով.
2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ», «ե», «զ» և «է» ենթակետերով.
«դ) օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը` համաձայն N 4 հավելվածի.
ե) օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողին օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգը` համաձայն N 5 հավելվածի.
զ) օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը` համաձայն N 6 հավելվածի.
է) օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար տրամադրվող հավելավճարի չափը` համաձայն N 7 հավելվածի։».
3) որոշումը լրացնել նոր` NN 4, 5, 6 և 7 հավելվածներով` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաuտանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչների և առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաuտանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պահպանման ծախսերի ֆինանuավորման կարգը հաստատելու մասին» N 1587-Ն որոշման հավելվածի 5-րդ կետում «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի N 123 որոշմամբ» բառերը փոխարինել «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 7 հավելվածում» բառերով։
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին բնակարանի համար տրամադրվող հավելավճարի մասին» N 123 և «Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծախսերի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 125 որոշումները։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2009 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Հավելված