3 Սեպտեմբերի 2009, 1077 - Ա
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակ» պետական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված` 2002 թվականի արտադրության «ԳԱԶ-3102» մակնիշի (պետհամարանիշը` 188 ԼԼ11, շարժիչի համարը` 40620D23013261, թափքի համարը` 31020020120668, նույնացման համարը` XTH 3102002191161), 2002 թվականի արտադրության «ԳԱԶ-3110-101» մակնիշի (պետհամարանիշը` 174 ԼԼ 10, շարժիչի համարը` 40620D23014364, թափքի համարը` 31100020493790, նույնացման համարը` XTH 31100021091949) և 1997 թվականի արտադրության «ԳԱԶ-311000» մակնիշի (պետհամարանիշը` 342 ԼԼ 10, շարժիչի համարը` 3343748, թափքի համարը` 0001007, նույնացման համարը` XTH 311000V0001007) ավտոմեքենաները հետ վերցնել և դրանք 2009 թվականի հուլիսի 22-ի դրությամբ գնահատված 4650000 դրամ շուկայական արժեքով ներդնել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը։
2. Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հետ վերցնել 2003 թվականի արտադրության «ՎԱԶ-21214» մակնիշի (պետհամարանիշը` 243 ԼԼ 10, շարժիչի համարը` 7227531, թափքի համարը` 1724612, նույնացման համարը` XTA 21214031724612)` 1651000 դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան և այն ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։
3. Սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի չափով բաժնետոմսերի անվանական արժեքի նվազեցման միջոցով նվազեցնել Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը։
4. Սույն որոշման 2-րդ կետում նշված գույքը ներդնել «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում։
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև Երևանի «Ջրմուղ-կոյուղի», «Հայջրմուղկոյուղի» և «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների նվազեցումը և ավելացումները։
6. Սահմանել, որ`
1) սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարվում է «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով.
2) սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի պետական գրանցման ծախսերն իրականացվում են «Հայջրմուղկոյուղի» և «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների միջոցների հաշվին։