Կառավարության որոշումներ

17 Սեպտեմբերի 2009, 1063 - Ն

ՋԵՐՄՈՒԿԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ ԵՎ ՀԱՆՔԱՎԱՆԻ ՋՐԱԲԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 18-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի և Կոտայքի մարզերի բնական էկոհամակարգերի, այդ թվում` անտառների, դրանց կենսաբազմազանության, բնության եզակի հուշարձանների պահպանությունը, բնականոն զարգացումը, վերարտադրությունն ու կայուն օգտագործումն ապահովելու նպատակով`
1) ստեղծել Ջերմուկի ջրաբանական պետական արգելավայր` Արփա գետի վերին հոսանքի ջրհավաք ավազանի տարածքի սահմաններում` ակունքից մինչև եզրափակման կետը` «Ջերմուկ» առողջարանի հիդրոլոգիական կետը.
2) ստեղծել Հանքավանի ջրաբանական պետական արգելավայր` Մարմարիկ գետի վերին հոսանքի ջրհավաք ավազանի տարածքի սահմաններում` ակունքից մինչև եզրափակման կետը` Հանքավան գյուղի հիդրոլոգիական կետը։
2. Հաստատել`
1) Ջերմուկի ջրաբանական պետական արգելավայրի կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հանքավանի ջրաբանական պետական արգելավայրի կանոնադրությունը՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Սահմանել, որ`
1) Ջերմուկի և Հանքավանի ջրաբանական պետական արգելավայրերի տարածքում կարող են ընդգրկվել բացառապես պետական սեփականություն հանդիսացող հողամասերը.
2) Ջերմուկի և Հանքավանի ջրաբանական պետական արգելավայրերի պահպանությունը և օգտագործումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`
1) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Արգելոցապարկային համալիր» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1046-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.
2) Ջերմուկի և Հանքավանի ջրաբանական պետական արգելավայրերի սահմանների նկարագրերը, հատակագծերն ու տարածքների չափերը և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով ամրացված հողամասերի և այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված