Կառավարության որոշումներ

17 Սեպտեմբերի 2009, 1046 - Ա

ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սուրեն Մուրադի Մուրադյանին (ծնվ.` 1991 թվականի սեպտեմբերի 5-ին, քաղ. Երևան, Բաշինջաղյան փող., շենք 6, բն. 49։ 2008 թվականին ընդունվել է Տոմսկի պետական համալսարան, որը Ռուսաստանի Դաշնությունում բարձր վարկանիշ ունեցող բուհերից է) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2012 թվականի գարնանային զորակոչը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։