10 Սեպտեմբերի 2009, 1036 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆՈՂ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետություն ժամանող պաշտոնական պատվիրակությունների ընդունելության հետ կապված` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից կատարվող ծախսերը կանոնակարգելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետություն ժամանող պաշտոնական պատվիրակությունների ընդունելության հետ կապված` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից կատարվող ծախսերի չափերը` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանած պաշտոնատար անձանց այցերի հետ կապված ծախսերի փոխհատուցման վրա։
3. Սահմանել, որ պետական կառավարման մարմինների ղեկավարները պաշտոնական պատվիրակությունների` Հայաստանի Հանրապետություն ժամանումից առնվազն 10 օր առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն են ներկայացնում պաշտոնական ընդունելությունների վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված