Կառավարության որոշումներ

19 Մայիսի 2005, 633 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագիրը, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ և 4.3-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի միգրացիոն գործակալության կանոնադրությունը` համաձայն N 3 հավելվածի.

դ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի միգրացիոն գործակալության կառուցվածքը՝ համաձայն N 4 հավելվածի.

ե) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության պետական ծառայություն» գործակալության կանոնադրությունը՝ համաձայն N 5 հավելվածի։

զ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության պետական ծառայություն» գործակալության կառուցվածքը` համաձայն N 6 հավելվածի։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1400-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման վերնագրում «կառավարությանն առընթեր» բառերը փոխարինել

«տարածքային կառավարման նախարարության» բառերով.

բ) որոշման 1-ին կետում «կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե (այսուհետ` ջրային տնտեսության պետական կոմիտե)» բառերով.

գ) որոշման 2-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետից, որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված կանոնադրության վերնագրից, 1-ին, 9-րդ և 25-րդ կետերից, որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված կառուցվածքի վերնագրից, որոշման 2-րդ կետի «գ» ենթակետով հաստատված N 3 հավելվածի վերնագրից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը.

դ) կանոնադրության

1-ին կետում «գործադիր իշխանության հանրապետական» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող պետական» բառերով,

2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,

8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժդ» ենթակետով.

«ժդ) իր իրավասությունների սահմաններում օժանդակում է ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային համագործակցության իրականացմանը»,

9-րդ կետի 1-ին նախադասությունը «վարչապետը» բառից հետո լրացնել «` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի ներկայացմամբ» բառերով,

9-րդ կետի 2-րդ նախադասությունում «վարչապետը` խորհրդակցելով նախագահի հետ» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարը` նախագահի ներկայացմամբ» բառերով,

11-րդ կետում «և Հայաստանի Հանրապետության վարչապետին» բառերը փոխարինել «, Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին» բառերով,

12-րդ կետի «գ» ենթակետը «համապատասխան» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի միջոցով» բառերով,

12-րդ կետի «ժ» ենթակետը «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի միջոցով» բառերով,

12-րդ կետի «ժբ» և «ժգ» ենթակետերը «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի միջոցով» բառերով,

32-րդ կետը «կառավարությունը» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարը» բառերով,

36-րդ կետը «հիմնադրի» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի,» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական ռեզերվների գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1409-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման վերնագրում, որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում, որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության վերնագրում, կանոնադրության 2-րդ կետում և 8-րդ կետի «ա» ենթակետում, որոշման 1-ին կետով հաստատված կառուցվածքի վերնագրում «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «տարածքային կառավարման» բառերով.

բ) կանոնադրության 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական ռեզերվների գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության պետական ռեզերվների գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1460-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված կանոնադրության 7-րդ կետի «ժա» և 8-րդ կետի «ժգ» ենթակետերը.

բ) որոշմամբ հաստատված կառուցվածքի «առանձնացված ստորաբաժանումներ» բաժնից հանել «պետական ռեզերվի գործակալություն» բառերը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1406-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 5-րդ կետում, 1.3-րդ կետով հաստատված կանոնադրության վերնագրում և 2-րդ կետում «մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի» բառերը փոխարինել «տարածքային կառավարման» բառերով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 534-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 4-րդ կետում «կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարությանը» բառերով:

8. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1898-Ն որոշումը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 83-Ն որոշումը:

9. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմի և չափի վերաբերյալ: