Կառավարության որոշումներ

10 Սեպտեմբերի 2009, 1021 - Ն

ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության և 3-րդ մասի երրորդ պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել նորմատիվ իրավական ակտերի նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման կարգը` համաձայն հավելվածի։
2. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցությունը գնահատող գործադիր իշխանության հանրապետական մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը։
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ներկայացված օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ եզրակացությունը հիմք է Հայաստանի Հանրապետության սահմանադրության 75-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները նվազեցնող կամ ծախսերն ավելացնող որակելու և այդ նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը կազմելու համար։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից։
Հավելված

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր