6 Օգոստոսի 2009, 1010 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 649-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 649-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կանոնադրության`
ա. 8-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) ջրերի ստանդարտների մշակմանը մասնակցություն և դրանց կիրառման նկատմամբ հսկողության իրականացում»,
բ. «ժե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժե) ջրօգտագործման և ջրահեռացման, ինչպես նաև ջրային համակարգերում ջրակորուստների չափաքանակների` սահմանված կարգով համաձայնեցում»,
գ. «իբ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«իբ) ջրառով նախատեսված ջրային ռեսուրսների օգտագործման, հաշվառման, ռեժիմի, ջրաչափական կառույցների սարքերի, ինչպես նաև ջրային ռեսուրսների փաստացի պահպանության նկատմամբ հսկողության իրականացում.».
2) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կառուցվածքի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 2. Տարածքային ստորաբաժանումներ.
Հյուսիսային ջրավազանային տարածքային կառավարման բաժին
Սևանի ջրավազանային տարածքային կառավարման բաժին
Հրազդանի ջրավազանային տարածքային կառավարման բաժին
Արարատյան ջրավազանային տարածքային կառավարման բաժին
Ախուրյանի ջրավազանային տարածքային կառավարման բաժին
Հարավային ջրավազանային տարածքային կառավարման բաժին»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։