Կառավարության որոշումներ

20 Օգոստոսի 2009, 949 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 125 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության կարգը հաստատելու մասին» N 125 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Այն դեպքում, երբ առկա է շենքերի, շինությունների կադաստրային արժեքը, սակայն բացակայում է վարձակալության տրամադրվող տարածքի կադաստրային արժեքը, վարձակալության տրամադրվող տարածքի կադաստրային արժեքը (Ակվ) հաշվարկել հետևյալ բանաձևով`
Ակվ = Ամիջին x Տվ,
որտեղ`
Տվ-ն վարձակալության տրամադրվող տարածքի մակերեսն է,
Ամիջին-ը տվյալ շենքի, շինության մեկ քառ. մետրի կադաստրային միջին արժեքն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով`
Ամիջին = Ակ/Տը,
որտեղ`
Տը-ն շենքի, շինության ընդհանուր մակերեսն է,
Ակ-ն շենքի, շինության (ընդհանուր) կադաստրային արժեքն է»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։