Կառավարության որոշումներ

26 Հունիսի 2009, 944 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱԼԻՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 4-րդ ու 7-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ելնելով Տաթևի վանական համալիրի վերակառուցման ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Հալիձորի գյուղական համայնքի տարածքում ճոպանուղի և հյուրանոցային համալիր կառուցելու անհրաժեշտությունից` սույն որոշման N 1 հավելվածով սահմանված` Հալիձորի գյուղական համայնքի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող 4.5697 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորմամբ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ ծրագրի իրականացումը նպատակաուղղված է բնակավայրերի ենթակառուցվածքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության զարգացման ապահովմանը, որը կարևոր ռազմավարական նշանակություն ունի երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացի համար.
2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ հողամասերի ընտրությունը կատարվել է` հաշվի առնելով դրանց դասավորությունը, դիրքը, ռելիեֆը և ինժեներաշինարարական, այդ թվում` նաև հողի գրունտի համապատասխանությունը.
3) uույն որոշման 1-ին կետում նշված տարածքների նկատմամբ ճանաչված բացառիկ` գերակա հանրային շահը չհիմնավորված վնաu չի պատճառում նշված տարածքների uեփականատերերին։
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետով սահմանված տարածքները ձեռք բերող է «Իստեյտ մենեջմենթ ընդ ադմինիսթրեյշն քամփնի» փակ բաժնետիրական ընկերությունը.
2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 2 ամիսը.
3) օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետն է.
4) գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա uեփականության oբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ uահմանված կարգով և որոշմամբ uահմանված նկարագրության արձանագրության oրինակելի ձևով.
5) սույն որոշմամբ սահմանված տարածքները ձեռք բերողի իրավունքները և պարտականությունները uահմանվում են «Հաuարակության և պետության կարիքների համար uեփականության oտարման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի հիման վրա տարածքները ձեռք բերողի և լիազոր մարմնի միջև կնքված պայմանագրին համապատաuխան (պայմանագիրը կցվում է)։
3. Սույն որոշման 1-ին կետով սահմանված` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Հալիձորի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` 4.5697 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը` համաձայն N 2 հավելվածի, փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա։
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Հալիձորի գյուղական համայնքի ղեկավարին ապահովել հողերի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաuտրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամաuի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաuտրային արժեքն ավելի բարձր է, քան` մինչև փոփոխումը։
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ սահմանված բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների նկատմամբ սույն որոշումից բխող գույքային իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` սույն որոշմամբ սահմանված տարածքները ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին։
6. Սույն որոշումը, բացառությամբ 3-րդ կետի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
7. Սույն որոշման 3-րդ կետն ուժի մեջ է մտնում սույն որոշման 1-ին կետով սահմանված տարածքների նկատմամբ ձեռք բերողի սեփականության իրավունքի գրանցման պահից։
Հավելված