2 Հուլիսի 2009, 721 - Ա
ԱՐՏԱԿ ՇՄԱՎՈՆՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Արտակ Բորիսի Շմավոնյանին (ծնվ.` 1991 թվականի մարտի 10-ին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, գ. Արագած։ 2008 թվականին ընդունվել է Ռուսաստանի Դաշնության բարձր վարկանիշ ունեցող` Սանկտ Պետերբուրգի ակադեմիկոս Ի. Պ. Պավլովի անվան պետական բժշկական համալսարանի ատամնաբուժության ֆակուլտետը) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2013 թվականի գարնանային զորակոչը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։