2 Հուլիսի 2009, 720 - Ա
ՍԱՐԳԻՍ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սարգիս Խաչատուրի Մելիքյանին (ծնվ.` 1991 թվականի ապրիլի 18-ին, քաղ. Երևան, Շիրակի 35, բն. 11։ 2008 թվականին ընդունվել է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքի բարձր վարկանիշ ունեցող` Կուբանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2013 թվականի գարնանային զորակոչը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։