12 Մայիսի 2005, 625 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 382 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տեղեկություններ հաղորդելու (տրամադրելու) մասին» N 294 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացվող` չձևակերպված աշխատողների բացահայտմանն ու վարձու աշխատողների աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու, աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգի ճշտությանն ուղղված ստուգումների մասին տեղեկատվություն (ներառյալ գործատուի անվանումը, խախտման տեսակը և խախտումն արձանագրելու ամսաթիվը, կիրառված պատասխանատվության նորմը)` ոչ ուշ, քան մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը:
Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարցումների հիման վրա նրան է տրամադրում չձևակերպված աշխատողների ու վարձու աշխատողներին աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու, աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգի խախտումների մասին օպերատիվ տեղեկատվություն»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 8-ի «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 352 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
որոշման մեջ`
ա) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 5-րդ և 10-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է».
բ) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետը.
գ) 5-րդ կետում`
«ա» ենթակետը «եկամուտների» բառից հետո լրացնել «(այդ թվում` քաղաքացիա-իրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների)» բառերով,
«գ» ենթակետում «սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամում ապահովադիրների գրանցման ու» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում ապահովադիրների» բառերով.
դ) NN 1, 2 և 3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 26-ի «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 142 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
ա) որոշման 3-րդ և 4-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը» բառերով.
բ) որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետում`
«ը» ենթակետը «հարկային» բառից հետո լրացնել «և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով» բառերով,
ուժը կորցրած ճանաչել «թ» ենթակետը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հետ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատանքների համակարգման և համապատասխան տեղեկատվության փոխանակման կարգը հաստատելու մասին» N 955 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
ա) որոշման վերնագրում և 1-ին կետում «պետական եկամուտների նախարարության» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության» բառերով և հանել «և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բառերը.
բ) որոշմամբ հաստատված կարգում`
վերնագրում և 1-ին կետում «պետական եկամուտների նախարարության» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության» բառերով և հանել «և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բառերը,
2-րդ կետում «պետական եկամուտների նախարարության» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության» բառերով և հանել
«, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բառերը, իսկ փակագծերի թվարկումից` «2» թիվը,
3-րդ կետում «պետական եկամուտների նախարարության» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության» բառերով և հանել «ու Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բառերը,
4-րդ կետում «պետական եկամուտների նախարարություն» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերով, իսկ «պետական եկամուտների նախարարության» բառերը` «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության» բառերով և հանել «և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ» ու «, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բառերը,
N 1 ձևի տեղեկանքի վերնագրում և աղյուսակի 11-րդ ու 13-րդ սյունակների վերնագրերում «պետական եկամուտների նախարարության» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության» բառերով, վերնագիրը «պարտքի» բառից հետո լրացնել «և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների» բառերով, իսկ տեղեկանքի վերջում «պետական եկամուտների նախարարություն» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերով,
ուժը կորցրած ճանաչել N 2 ձևի տեղեկանքը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման ու աշխատանքից ազատման հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգը հաստատելու մասին» N 2034-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
որոշմամբ հաստատված կարգում`
ա) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կարգի դրույթները չեն տարածվում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ֆիզիկական անձանց կողմից մատուցվող ծառայությունների և (կամ) կատարվող աշխատանքների ձևակերպման վրա».
բ) ուժը կորցրած ճանաչել 5.1-ին կետը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 987-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
ա) որոշման 3-րդ կետից հանել «և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին» բառերը.
բ) որոշման 4-րդ կետից հանել «և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին» բառերը.
գ) որոշմամբ հաստատված կարգի`
3-րդ կետի «է» ենթակետը «հարկային» բառից հետո լրացնել «և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների» բառերով և ուժը կորցրած ճանաչել «ը» ենթակետը,
N 1 ձևը «հարկային» բառից հետո լրացնել «և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների» բառերով և հանել «տեղեկանք` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի համապատասխան տարածքային մարմնից` հաշվետու վերջին ժամանակաշրջանի դրությամբ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով դիմողի պարտավորությունների մասին []» տողը:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1164-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշման 3-րդ կետից հանել «ու Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին» բառերը.
բ) որոշման 4-րդ կետից հանել «և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին» բառերը.
գ) որոշմամբ հաստատված կարգի`
4-րդ կետում «է» ենթակետը «հարկային» բառից հետո լրացնել «և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների» բառերով և ուժը կորցրած ճանաչել «ը» ենթակետը,
N 3 ձևի 7-րդ կետը «հարկային» բառից հետո լրացնել «և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների» բառերով և ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետը:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին տեղեկություններ տրամադրելու մասին» N 1001-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման նախաբանում «պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու» բառերը փոխարինել «պետական կենսաթոշակների նշանակման և վճարման» բառերով.
բ) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին է տրամադրում (մագնիսական կրիչով)`
ա) յուրաքանչյուր ամսվա համար, մինչև հաջորդ ամսվա 5-ը` ապահովադիրների տվյալների բազայի փոփոխությունները.
բ) յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով, մինչև եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը` գործատուների կողմից հարկային մարմին ներկայացված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, կատարված ծախսերի և վճարումների մասին հաշվետվությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն.
գ) յուրաքանչյուր տարվա արդյունքներով, մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ը` անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից հարկային մարմին ներկայացված տարեկան եկամուտների մասին հայտարարագրերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հարցումների հիման վրա նրան է տրամադրում ապահովադիրների տվյալների բազայից, գործատուների կողմից հարկային մարմին ներկայացված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, կատարված ծախսերի և վճարումների մասին հաշվետվություններից, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից հարկային մարմին ներկայացված տարեկան եկամուտների մասին հայտարարագրերից օպերատիվ տեղեկություններ»:
9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության համագործակցության միջոցառումների մասին» N 382 որոշումը: