1 Հոկտեմբերի 2009, 1120 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 236 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 24-ի «Մաքսային հսկողության իրականացման մեթոդիկան սահմանելու մասին» N 236 որոշմամբ հաստատված մաքսային հսկողության իրականացման մեթոդիկայում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 15-րդ կետում`
ա. առաջին նախադասության մեջ «դրվում է «Կանաչ ուղի» բառերը փոխարինել «դրվում է «Ընտրված է կանաչ ուղի» բառերով,
բ. կետը երկրորդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Հայտարարատուն մաքսային հայտարարագիրը և դրանում նշված փաստաթղթերը ներկայացնում է ապրանքների զննումն իրականացնող պաշտոնատար անձին։»,
գ. երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ապրանքների զննումն իրականացնող պաշտոնատար անձն ստանում և հաշվառում է մաքսային հայտարարագիրը, դրան կից փաստաթղթերը և հայտարարագրում կատարում «Ընտրված է կանաչ ուղի, բացթողումը թույլատրվում է» նշումը, այն հաստատում անձնական կնիքով, և ապրանքներն ու տրանսպորտային միջոցները բաց են թողնվում առանց զննման` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ ապրանքների մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմնի ղեկավարը (նրա տեղակալը) կամ զննումն իրականացնող ստորաբաժանման ղեկավարը կամ նրա տեղակալն ընդունում է գրավոր որոշում ապրանքները և տրանսպորտային միջոցները զննումից հետո բաց թողնելու մասին` նշելով հիմքերը, որի դեպքում ապրանքները և տրանսպորտային միջոցները բաց են թողնվում սույն մեթոդիկայով` «Կարմիր ուղի» ընթացակարգով ապրանքները և տրանսպորտային միջոցները բաց թողնելու համար սահմանված կարգով։»,
դ. երկրորդ պարբերությունում «Բացթողումը թույլատրող» բառերը փոխարինել «Բաց թողնվող ապրանքների կամ տրանսպորտային միջոցների» բառերով.
2) 16-րդ կետի`
ա. առաջին նախադասության մեջ «դրվում է «Դեղին ուղի» բառերը փոխարինել «դրվում է «Ընտրված է դեղին ուղի» բառերով,
բ. չորրորդ նախադասությունից հանել «և չկան ապրանքների ու տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի, ինչպես նաև ապրանքներն ըստ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման հետ անհամաձայնություններ» բառերը,
գ. երկրորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եթե ընդունված մաքսային հայտարարագրում առկա են ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարատուի կողմից ներկայացված տեղեկությունների, մաքսային արժեքի և (կամ) ըստ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման հետ անհամաձայնություններ, ապա փաստաթղթային ձևակերպումներ իրականացնող պաշտոնատար անձը հայտարարատուին առաջարկում է մաքսային հայտարարագրում կատարել համապատասխան փոփոխություններ` նոր մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով, ներկայացված մաքսային հայտարարագրի դարձերեսին նշելով անհամաձայնությունների մասին տվյալները` հաստատելով անձնական կնիքով, իսկ նոր մաքսային հայտարարագրում նշվում են նախորդ մաքսային հայտարարագրի գրանցման համարը և ընտրված ուղին։»,
դ. երկրորդ պարբերության երրորդ նախադասության մեջ «բազայից, իսկ անվավեր հայտարարագիրը» բառերը փոխարինել «բազայում համարվում են անվավեր, իսկ անվավեր համարված հայտարարագիրը» բառերով.
3) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Ապրանքների զննումն իրականացնող պաշտոնատար անձն ստանում և հաշվառում է մաքսային հայտարարագիրը, դրան կից փաստաթղթերը և հայտարարագրում կատարում «Ապրանքների բացթողումը թույլատրվում է» նշումը, որը հաստատում է անձնական կնիքով, և ապրանքներն ու տրանսպորտային միջոցները բաց են թողնվում առանց զննման` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ ապրանքների մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմնի ղեկավարը (նրա տեղակալը) կամ զննումն իրականացնող ստորաբաժանման ղեկավարը կամ նրա տեղակալն ընդունում է գրավոր որոշում ապրանքները և տրանսպորտային միջոցները զննումից հետո բաց թողնելու մասին` նշելով հիմքերը, որի դեպքում ապրանքներն ու տրանսպորտային միջոցները բաց են թողնվում սույն մեթոդիկայով` «Կարմիր ուղի» ընթացակարգով ապրանքները և տրանսպորտային միջոցները բաց թողնելու համար սահմանված կարգով։».
4) 25-րդ կետի`
ա. առաջին նախադասության մեջ «դրվում է «Կարմիր ուղի» բառերը փոխարինել «դրվում է «Ընտրված է կարմիր ուղի» բառերով,
բ. չորրորդ նախադասությունից հանել «և չկան ապրանքների ու տրանսպորտային միջոցների արժեքի, ինչպես նաև ապրանքներն ըստ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման հետ անհամաձայնություններ» բառերը.
գ. երկրորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եթե ընդունված մաքսային հայտարարագրում առկա են ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարատուի կողմից ներկայացված տեղեկությունների, մաքսային արժեքի և (կամ) ըստ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման հետ անհամաձայնություններ, ապա փաստաթղթային ձևակերպումներ իրականացնող պաշտոնատար անձը հայտարարատուին առաջարկում է մաքսային հայտարարագրում կատարել համապատասխան փոփոխություններ` նոր մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով, ներկայացված մաքսային հայտարարագրի դարձերեսին նշելով անհամաձայնությունների մասին տվյալները` հաստատելով անձնական կնիքով, իսկ նոր մաքսային հայտարարագրում նշվում են նախորդ մաքսային հայտարարագրի գրանցման համարը և ընտրված ուղին։»,
դ. երկրորդ պարբերությունն առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Նոր մաքսային հայտարարագրով ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողությունն իրականացվում է սույն մեթոդիկայով սահմանված «Կարմիր ուղի» ընթացակարգով։»,
ե. երկրորդ պարբերության երրորդ նախադասության մեջ «բազայից, իսկ անվավեր հայտարարագիրը» բառերը փոխարինել «բազայում համարվում են անվավեր, իսկ անվավեր համարված հայտարարագիրը» բառերով.
5) 31-րդ և 32-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
6) 33-րդ կետում «համապատասխան» բառը փոխարինել «վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կողմից սահմանված ձևով մաքսային կանոնների խախտման վերաբերյալ» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։