Կառավարության որոշումներ

1 Հոկտեմբերի 2009, 1117 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 372-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Հայաստանի Հանրապետության դատարաններում հանդես գալու իրավունք վերապահելու մասին» N 372-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) որոշման 1-ին կետից հանել «և Երևանի քաղաքապետին`» բառերը.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. Այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության դատարաններում քննվող քաղաքացիական գործերով վեճի առարկա են հանդիսանում գույք և (կամ) գույքային, անձնական ոչ գույքային իրավունքները, ինչպես նաև այն դեպքերում, երբ վարչական դատարանում վիճարկվում է պետական մարմնի և (կամ) պետական պաշտոնատար անձի գործողությունը, անգործությունը և (կամ) կայացված վարչական ակտը, և եթե այդ դատական գործերով վերջնական դատական ակտերը կարող են շոշափել Երևանի համայնքի շահերը և համապատասխանաբար վերջինի համար առաջացնել, փոփոխել կամ դադարեցնել իրավունքներ և (կամ) պարտականություններ, ապա սույն որոշման 1-ին կետով նախատեսված իրավունքը կարող է վերապահվել նաև Երևանի քաղաքապետին, որի դեպքում կիրառելի են նաև սույն որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերը»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։