1 Հոկտեմբերի 2009, 1115 - Ա
ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
«Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 2008 թվականի արտադրության, 10 000 000 դրամ հաշվեկշռային արժեքով «NISSAN ALTIMA» մակնիշի ավտոմեքենան (սև գույնի, շարժիչը` N 501006, նույնացման համարը` VIN1N4AL21D68C279706) նվիրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը։