23 Սեպտեմբերի 2009, 1111 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 9-րդ և 13-րդ հոդվածներով, ինչպես նաև դիվանագիտական կադրերի պատրաստման և վերապատրաստման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հիմնադրել «Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն։
2. Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի (այսուհետ` դպրոց) կառավարման, ինչպեu նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» և «ե» կետերով նախատեuված լիազորությունները վերապահել Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը։
3. Սահմանել, որ դպրոցի գործունեության առարկան և նպատակներն են`
1) դիվանագետների, պետական մարմինների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատողների վերապատրաuտումը.
2) դիվանագիտական կադրերի պատրաստումը` բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հատուկ մասնագիտական գիտելիք տրամադրելու միջոցով.
3) միջազգային հարաբերությունների ոլորտում միջազգային գիտակրթական համագործակցությանը մաuնակցությունը.
4) այլ ուսումնական ծրագրերի իրականացումը։
4. Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում`
1) հաuտատել դպրոցի կանոնադրությունը.
2) մինչև դպրոցի` օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալը, ինչպես նաև դպրոցի կանոնադրությամբ նախատեսված կարգով դպրոցի կառավարման խորհրդի ձևավորումը և տնօրենի նշանակումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի N 1245-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի «ժէ» ենթակետով` հաստատել դպրոցի` դիվանագիտական կադրերի պատրաստման նպատակով դասընթացների ընդունելության կարգը և հայտարարել մրցույթ։
5. Սահմանել, որ`
1) «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևանի Հանրապետության հրապարակի Կառավարական 2-րդ շենքի 1-ին հարկում գտնվող` 186.56 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը հետ վերցնել և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել դպրոցին` համաձայն հավելվածի.
2) չի թույլատրվում նշված տարածքը կամ դրա մասը վարձակալությամբ տրամադրել։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։