Կառավարության որոշումներ

12 Մայիսի 2005, 624 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N1533-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության բնակչության առողջության առաջնային պահպանման 2003-2008 թվականների ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետությունում առողջության առաջնային պահպանման կազմակերպման ու ֆինանսավորման նոր մեթոդների մշակման 2003-2004 թվականների փորձարարական ծրագիրը հաստատելու մասին» N 1533-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման վերնագրում, որոշման 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերում N 2 հավելվածի վերնագրում «2003-2004 թվականների» բառերը փոխարինել «2003-2005 թվականների» բառերով.

բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը.

գ) որոշման N 2 հավելվածի «Փորձարարական վայրերի ցանկը» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Փորձարարական վայրերի ցանկը՝

1. «Երևանի քաղաքապետարանի N 17 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկե-րություն,

2. «Էրեբունի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն,

3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Վանաձորի N 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն,

4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Վահագնիի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն,

5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Թումանյանի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն,

6. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Դսեղի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն,

7. Երևանի քաղաքապետարանի «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության Սարի թաղի պոլիկլինիկա և Նոր Արեշի պոլիկլինիկա,

8. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության համալսարանական N 2 կլինիկական հիվանդանոց,

9. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Վանաձորի N 1 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն,

10. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն,

11. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Վանաձորի N 3 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն,

12. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Վանաձորի N 5 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն»:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

ա) 2005 թվականի ընթացքում շարունակել Հայաստանի Հանրապետության առողջության առաջնային պահպանման կազմակերպման ու ֆինանսավորման նոր մեթոդների փորձարարական կարգով ներդրումը` «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի

«05. Առողջապահություն» խմբի «03. Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնություն» ենթախմբի «01. 18 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց առողջության առաջնային պահպանման գծով պետական պատվեր», «02. Մինչև 18 տարեկան երեխաների առողջության առաջնային պահպանման գծով պետական պատվեր» և «07. Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց բժշկական օգնության և փորձաքննության գծով պետական պատվեր» ծրագրերով նախատեսված համապատասխան գումարներից.

բ) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 20-օրյա ժամկետում համա-ձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ, հաստատել փորձարարական ծրագրում մասնակցող բուժհաստատությունների խրախուսման միջոցների տարեկան գումարի ձևավորման կարգը.

գ) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 25-օրյա ժամկետում հաստատել ըստ գործունեության արդյունքների փորձարարական ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններին խրախուսող ֆինանսավորման կարգը` ներառյալ գործունեության արդյունքների ծավալների և որակի չափանիշները, բժշկական օգնության և սպասարկման գործունեության արդյունքների գնահատման խորհրդի կանոնակարգը, եռամսյակային հաշվետվական նոր ձևերը` հաշվետվական ժամանակաշրջանի սկիզբ հաշվելով 2005 թվականի հունվարի 1-ը` փորձարարական ֆինանսավորման շարունակականությունն ապահովելու նպատակով.

դ) որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված ցանկում ընդգրկված բուժհաստատությունների հետ 2005 թվականին կնքված պայմանագրերում կատարել համապատասխան լրացումներ.

ե) 2005 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել առողջության առաջնային պահպանման բժշկի ընտրության և բնակչության գրանցման կարգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: