Կառավարության որոշումներ

23 Սեպտեմբերի 2009, 1107 - Ա

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ «ԿՈՅՈՒՂԱՑԱՆՑԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԳԱՎԱՌ, ՄԱՐՏՈՒՆԻ, ՎԱՐԴԵՆԻՍ, ՍԵՎԱՆ ԵՎ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ» LSEP-WORKS-2009 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի Համայնքային զարգացման ծրագրերի կառավարման խորհրդի կողմից հաստատված (2009 թվականի օգոստոսի 31, արձանագրություն N 6) Սևանա լճի բնապահպանական ծրագրի շրջանակներում անցկացված «Կոյուղացանցերի վերանորոգում Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան և Ջերմուկ քաղաքներում» LSEP-WORKS-2009 միջազգային մրցույթի արդյունքները` 4,561,358.00 եվրո (առանց ԱԱՀ-ի) արժեքով (մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված առաջարկների բացման օրվա դրությամբ` 2009 թվականի հունիսի 19-ին, մեկ եվրոն համարժեք էր 508.89, այսինքն` ծրագրի արժեքը կազմում է 2, 321, 229, 472. 62 դրամ` առանց ԱԱՀ-ի)` «Գրիար» փակ բաժնետիրական ընկերություն - «Դորոժնիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն կոնսորցիումը մրցույթի հաղթող ճանաչելու վերաբերյալ։