Կառավարության որոշումներ

10 Սեպտեմբերի 2009, 1078 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 117-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին շենքի մաս ամրացնելու մասին» N 117-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետում`
ա. կետը «որմանցքից աջ գտնվող» բառերից առաջ լրացնել «որմնանցքը և» բառերով,
բ. «1158.2» թիվը փոխարինել «1158.8» թվով,
գ. «ամրացնել» բառից առաջ հանել «անհատույց oգտագործման իրավունքով» բառերը.
2) չեղյալ համարել որոշման 2-րդ կետը.
3) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքները։»։