17 Սեպտեմբերի 2009, 1072 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 921-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 13-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» N 921-Ն որոշման 3-րդ կետում «պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերը փոխարինել «2011 թվականի հունվարի 1-ից» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։