Կառավարության որոշումներ

17 Սեպտեմբերի 2009, 1061 - Ն

ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՓՈՒԼԵՐՈՒՄ ԿԵՐԻ, ԿԵՐԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Անասնակերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Արտադրության և շրջանառության բոլոր փուլերում կերի, կերի հետ շփվող նյութերի և կերային հավելումների անվտանգության պետական վերահսկողության լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։