17 Սեպտեմբերի 2009, 1057 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշման հավելվածի 38-րդ կետի «ը» ենթակետն առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Մթերքի բաղադրության մեջ «անարատ կաթի», «անարատ չոր կաթի», «չոր յուղազերծ կաթի», «կաթնային չոր շիճուկի» և (կամ) «անարատ չոր սերուցքի» զանգվածային մասերը` տոկոսներով»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվանից վեց ամիս հետո։