Կառավարության որոշումներ

19 Մայիսի 2005, 620 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՄՈՒԼՏԻՊԼԻԿԱՑԻՈՆ, ԽԱՂԱՐԿԱՅԻՆ, ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ԿԻՆՈՆԿԱՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԿԻՆՈ-ՖՈՏՈ-ՖՈՆՈ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԿԻՆՈՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐՆ ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման 9.1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 07 ենթախմբի «01. Պետական աջակցություն մուլտիպլիկացիոն կինոնկարների արտադրությանը», «02. Պետական աջակցություն խաղարկային կինոնկարների արտադրությանը», «03. Պետական աջակցություն վավերագրական կինոնկարների արտադրությանը», «04. Պետական աջակցություն կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանմանը» և «05. Պետական աջակցություն կինոշուկաներին մասնակցությանը» ծրագրերով Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը նախատեսված գումարների բաշխումը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով) ըստ առանձին կազմակերպությունների՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների: