Կառավարության որոշումներ

17 Սեպտեմբերի 2009, 1048 - Ա

ԲՈՐԻՍ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Բորիս Լյովայի Միրզոյանին (ծնվ.` 1987 թվականի հոկտեմբերի 22-ին, քաղ. Երևան, Արցախի փող., շենք 28, բն. 48։ 2009 թվականին ընդունվել է Բելգիայի Մոնսի թագավորական կոնսերվատորիայի ջութակի բաժինը, որն ընդգրկված է բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկում) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2010 թվականի գարնանային զորակոչը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։