17 Սեպտեմբերի 2009, 1047 - Ա
ԱՐՏԱՇԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Արտաշես Հակոբի Հակոբյանին (ծնվ.` 1991 թվականի սեպտեմբերի 17-ին, քաղ. Երևան, Վարդանանց փող., շենք 28, բն. 70։ 2009 թվականին ընդունվել է բարձր վարկանիշ ունեցող Լանկաստերի համալսարանը, ուսանում է միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ (բակալավր) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2012 թվականի գարնանային զորակոչը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։