27 Օգոստոսի 2009, 1043 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1441-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին շենքեր և շենքերի մասեր հանձնելու մասին» N 1441-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «բ» ենթակետում «1246» թիվը փոխարինել «1046.5» թվով.
2) «գ» ենթակետում «շենքի մեկ թևից» բառերը փոխարինել «շենքից» բառով.
3) «դ» ենթակետում «1525» թիվը փոխարինել «1329.72» թվով.
4) «ե» ենթակետում «1450» և «540» թվերը համապատասխանաբար փոխարինել «1213.6» և «243.3» թվերով։