13 Օգոստոսի 2009, 1027 - Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 16-ի N 926-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի քաղաքային համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, 0.589 հեկտար հողերը փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա, այդ թվում`
1) 0.525 հեկտար` համայնքային սեփականություն հանդիսացող` բնակավայրերի կատեգորիայի ընդհանուր օգտագործման հողեր.
2) 0.064 հեկտար` պետական սեփականություն հանդիսացող` հատուկ նշանակության հողեր։
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` Վաղարշապատի քաղաքային համայնքի ղեկավարի միջոցով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա փոխադրված հողերը Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։