Կառավարության որոշումներ

3 Սեպտեմբերի 2009, 1016 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 5 հեկտար անտառային հողերը փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողերը փոխանցել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքին` անհատույց սեփականության իրավունքով։
3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում ներկայացնել սույն որոշման 1-ին կետն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։