3 Սեպտեմբերի 2009, 1008 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 302-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 202.204 մլն հատուկ փոխառության իրավունքին համարժեք գումարի չափով վարկ տրամադրելու մասին» նամակների փոխանակման ձևով կնքված համաձայնագրին, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2009 թվականի մայիսի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետությանը պետական վարկ տրամադրելու մասին» համաձայնագրին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 18-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածների աղյուսակներում և
N 4 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների,
N 1 հավելվածում` փոփոխություններ և վերաբաշխում` համաձայն N 4 հավելվածի, իսկ N 4 հավելվածի N 1 աղյուսակի «Ա» հատվածի 2.4-րդ կետի «գ», «դ», «ե» և «զ» ենթակետերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 6 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման NN 1, 2, 5 և 5Բ հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 2, 3, 4 և 5 հավելվածների, իսկ N 1 հավելվածի N 1 աղյուսակի «Ա» հատվածի 2.4-րդ կետի «գ», «դ», «ե» և «զ» ենթակետերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 6 հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին պարտավորությունների ստանձնման գործընթացը կանոնակարգելու և մի շարք այլ հարցերի մասին» N 302-Ն որոշման N 1 հավելվածի N 1 աղյուսակի «Բ» հատվածում «1.1. Վարկերի և փոխատվությունների ստացում» բառերը փոխարինել «1.2. Ստացված վարկերի և փոխատվությունների մարում» բառերով։
4. Գաղտնի։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։