Կառավարության որոշումներ

3 Սեպտեմբերի 2009, 1002 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով ամրագրված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Թիվ 5 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի N 14 հասցեում գտնվող` 3836.9 հազ. դրամ հաշվեկշռային արժեք և 1070,6 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող մասնաշենքը, ինչպես նաև դրա սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 0,35454 հեկտար հողատարածքը (այսուհետ` գույք) հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Գավառի քաղաքային համայնքին` համայնքային կառուցապատման ծրագրերում ընդգրկելու համար։
2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Գավառի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրի կնքումը, հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` նվիրաբերության պայմանագրում նախատեսելով, որ այն իրականացվելու է Գավառի քաղաքային համայնքի միջոցների հաշվին։