3 Սեպտեմբերի 2009, 1000 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 347 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը և դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» N 347 որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 12-րդ կետում «15 օրվա» բառերը փոխարինել «5 օրվա» բառերով.
2) 13-րդ կետում`
ա. «30 օրվա» բառերը փոխարինել «15 օրվա» բառերով,
բ. առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«5-օրյա ժամկետում դիմորդին ուղարկվում է դեղաբանական խորհրդի եզրակացության վերաբերյալ ծանուցում։»,
գ. ուժը կորցրած ճանաչել երկրորդ պարբերությունը.
3) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից դեղի գրանցման վերաբերյալ որոշումն ընդունվում է 10-օրյա ժամկետում` փորձաքննության արդյունքների, դեղաբանական խորհրդի եզրակացության և դիմորդի կողմից պետական տուրքը սահմանված կարգով և չափով վճարվելուց հետո».
4) 14-րդ կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1-ին կետով`
«14.1. Դեղաբանական խորհրդի դրական եզրակացության վերաբերյալ ծանուցումից հետո 30-օրյա ժամկետում դիմորդի կողմից պետական տուրքն օրենքով սահմանված կարգով և չափով չվճարվելու դեպքում գրանցման գործընթացը դադարեցվում է, իսկ հետագայում դեղի գրանցման նպատակով փորձաքննությունը կատարվում է սույն որոշմամբ սահմանված կարգով` ընդհանուր հիմունքներով».
5) 15-րդ կետից հանել «և պետական տուրքի վճարման անդորրագրի» բառերը, իսկ «10 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «10 օրացուցային օրվա ընթացքում» բառերով.
6) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Դեղի պետական գրանցման վերաբերյալ որոշման համաձայն դեղի գրանցման հավաստագրի տրամադրումից հետո 30 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղն ընդգրկվում է Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանում (ռեեստրում)։».
7) 25-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.
«գ) դեղը պարունակում է քլորֆտորածխածիններ (ֆրեոններ)` բացառությամբ այն դեղերի, որոնց ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։