27 Օգոստոսի 2009, 996 - Ա
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) Երևան քաղաքի Աբովյան 2/5 (Կենտրոն համայնք) հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերությունից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով «Ավո Ֆ.Մ.Հ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել բյուջետային երաշխիք` 2.000.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ հիմնական գումարով, երեք տարի մարման ժամկետով, որպես վարկի հիմնական գումարի վճարային պարտավորության ապահովման միջոց` անակցեպտ գանձման իրավունքով.
2) որպես բյուջետային երաշխիքի վճարումից ծագող հետադարձ պահանջի ապահովման միջոց` «Ավո Ֆ.Մ.Հ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել գրավի պայմանագիր` գրավ ընդունելով նշված ընկերության կողմից կառուցվող բազմաբնակարան շենքի տարածքները` հողի նկատմամբ բաժնային իրավունքի հետ միասին։