Կառավարության որոշումներ

3 Սեպտեմբերի 2009, 993 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍԱԿԱՎԱՊԱՀՈՎ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱԳՐԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՁԵՎՈՎ ԿՆՔՎՈՂ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ` ՍԱԿԱՎԱՊԱՀՈՎ ՖԵՐՄԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Դրամաշնորհային աջակցություն սակավապահով ֆերմերներին» ծրագրի վերաբերյալ հայտագրերի փոխանակման ձևով կնքվող համաձայնագրի և դրանից բխող` Հայաստանի Հանրապետության կառավարության ու Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) միջև «Պարենային ապահովության ծրագիր` սակավապահով ֆերմերների համար» համաձայնագրի կնքման առաջարկությանը։