27 Օգոստոսի 2009, 985 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՂՊԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական` 2281351) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հաղպատի գյուղական համայնքի տարածքում գտնվող «Ախթալա» ենթակայանի 291.0 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց սպասարկման համար անհրաժեշտ` 0.226 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հաղպատի գյուղական համայնքին` այնտեղ բնակվող բնակիչներին սեփականության իրավունքով օտարելու պայմանով։
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի հետ համատեղ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը` դրանում նախատեսելով, որ սույն որոշման 1-ին կետից բխող գույքային իրավունքի պետական գրանցումը ենթակա է իրականացման Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հաղպատի գյուղական համայնքի միջոցների հաշվին, և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։