Կառավարության որոշումներ

27 Օգոստոսի 2009, 980 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 12-ի «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքված «Հազարամյակի մարտահրավեր» համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր այլ վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին» N 1461-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման 2-րդ կետում «ֆինանսների» բառից հետո «և էկոնոմիկայի» բառերը հանել.
2) որոշմամբ հաստատված կարգի`
ա. ամբողջ տեքստում «ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «ֆինանսների նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
բ. 13-րդ կետի «բ» ենթակետի չորրորդ և վեցերորդ պարբերություններում «2» թիվը փոխարինել «1» թվով, «օրվա» բառից առաջ լրացնել «աշխատանքային» բառով,
գ. 15-րդ կետի վերջին պարբերությունում «մեկ ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «հնգօրյա ժամկետում» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։