20 Օգոստոսի 2009, 971 - Ն
«ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ N 13 ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լուծարել «Վաղարշապատի N 13 հանրակրթական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ ստեղծել լուծարման հանձնաժողով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Վաղարշապատի N 13 հանրակրթական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման գործընթացը։
3. «Վաղարշապատի N 13 հանրակրթական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման հաշվեկշիռը կազմելու օրվա դրությամբ պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը։
4. «Վաղարշապատի N 13 հանրակրթական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելուց հետո պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։
5. «Վաղարշապատի N 13 հանրակրթական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքը նվիրաբերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ միայն ուսումնական նպատակով օգտագործելու պայմանով։
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի
N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման N 2 հավելվածի «Արմավիրի մարզպետարանի ենթակայության դպրոցներ» բաժնի «Վաղարշապատի (Էջմիածնի) տարածաշրջան» ենթաբաժնի 62.1-ին կետը։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։